Նախածննդյան խնամք Դաուն Էդվարդս Պատաու 2017-08-29T06:21:19+00:00

Նախածննդյան խնամք

Նախածննդյան խնամք Դաուն Էդվարդս Պատաու

Առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում իրականցվում է Նախածննդյան խնամք:

Առաջին եռամսյակի ընթացքում պարզում ենք պտղ Դաունի սինդրոմի (տրիսոմիա 21), Էդվարդսի սինդրոմի (տրիսոմիա 18) առկայությունը, Պատաուի սինդրոմի (տրիսոմիա 13) բարձր ռիսկերը:

Պարզում ենք նաև այլ քրոմոսոմային անոմալիաներ կամ բաց նյարդային խողովակի դեֆեկտներ, ինչպես նաև պրեկլամսիայի զարգացման ռիսկ (Պլացենտար աճի ֆակտոր (PIGF) և արգանդի զարկերակի դոպլեր):

Առաջին եռամսյակի սկրինինգը ներառում է արյան զննման արդյունքները ՝(PAPP-A, free bhCG) ուլտրաձայնային սկանավորմամբ (օձիքային տարածքի հաստություն, քթոսկր, երակային ծորան և այլն):

Անհրաժեշտության դեպքում խորհուրդ ենք տալիս NIPT (ոչ ինվազիվ պրենատալ տեստինգ) և երկրորդ եռամսյակի արյան քննություն:

19-20 շաբաթականում իրականացնում ենք անատոմիական սկանավորում:

Իրականացնում ենք տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն՝ արգանդի պարանոցի երկարության համար, որպես վաղաժամ ծննդաբերության կանխատեսում:

Մոր և պտղի անոթների դոպլեր հետազոտություն իրականացնում ենք 28 շաբաթականում:

OGTT(գլյուկոզայի նկատմամբ բարձր տոլերանտություն) 28 շաբաթականում:

GBS (Հեմոլիտիկ B խմբի ստրեպտոկոկ), RDS (ռեսպիրատոր դիստրես սինդրոմի կանխարգելում):

Վաղաժամ ծննդաբերության վտանգի առկայության դեպքում նշանակվում է մագնեզիումի սուլֆատ պտղի նեյրոպրոտեկցիայի համար:

Բիոֆիզիկական պրոֆիլ 35 շաբաթականում և շաբաթական NST (ոչ սթրես թեստ)+AFI (պտղաջրի ինդեքս) մինչև ծննդաբերությունը: